Լրահոս

22.12.2021 11:12


Վազգեն Մանուկյանը ցավակցել է Ռիմա Դեմիրճյանի ընտանիքին

Վազգեն Մանուկյանը ցավակցել է Ռիմա Դեմիրճյանի ընտանիքին

Մեծ ցավով տեղեկացա Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին։ Այս մասին ասել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Տիկին Ռիման ոչ միայն մարմնավորում էր հայ կնոջ կերպարը՝ որպես երկրին, ժողովրդին, ընտանիքին նվիրված առաքինի կին, այլ նաև օժտված էր լայնախոհությամբ, խնդիրներն ու երևույթներն իրեն հատուկ իմաստնությամբ վերլուծելու ձիրքով, և նրա հետ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր զրույց մեծ հիացմունք էր պատճառում։

Խորապես ցավակցում եմ Դեմիրճյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը