Քաղաքական

22.12.2021 08:51


ՔՊ-ական պատգամավորների միջև քաշքշուկ է եղել. «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորների միջև քաշքշուկ է եղել. «Հրապարակ»

«Օրերս ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի եւ Նարեկ Գրիգորյանի միջեւ «ռազբորկա» է տեղի ունեցել: Վերջինս «ատչյոտ» է պահանջել Սարգսյանից՝ Գավառի ՏԻՄ ընտրություններում իր կրած պարտության համար։ Կողմերի վեճն ավարտվել է քաշքշուկով։

Դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում ՔՊ ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ծովագյուղցի Նարեկ Գրիգորյանը, որը, ըստ մամուլի, ինքնավնասման պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, երկար ժամանակ ձկնորսությամբ է զբաղվել եւ բնավորությամբ էլ հախուռն անձնավորություն է։ Սակայն ընտրությունների արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ, անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը, որն անցյալում Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի անդամ էր։ Ընտրություններից հետո Շիշ բռնողը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե, ըստ էության, ՔՊ-ն 2 թեկնածու ուներ Գավառում։ Նրա խոսքով՝ Գավառի հաղթող թեկնածուն՝ քաղաքապետը, նույնպես հարում է ՔՊ-ին եւ վերջին ԱԺ ընտրություններին աջակցել է իշխանությանը։ Լրագրողների հիշեցմանը՝ Գավառում ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ Նարեկ Գրիգորյանը, Հայկ Սարգսյանն արձագանքել էր. «Այո, ունեինք մեր թեկնածուն, ստացվում է՝ 2 թեկնածու ունեինք, կարանք նաեւ այդպես մեկնաբանել»:

Նարեկ Գրիգորյանը հենց այս հայտարարության համար է «ատչյոտ» պահանջել Հայկ Սարգսյանից։ Ոմանք կարծում են, որ Հայկ Սարգսյանն ու Գնել Սանոսյանը տակից աջակցել են Գուրգեն Մարտիրոսյանին»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը