Լրահոս

21.12.2021 20:48


Ծիլքարից Սպիտակի ոլորանների հատվածում 200-ից ավելի ավտոմեքենաներ ձնաբքի պատճառով չեն կարողանում շարժվել

Ծիլքարից Սպիտակի ոլորանների հատվածում 200-ից ավելի ավտոմեքենաներ ձնաբքի պատճառով չեն կարողանում շարժվել

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղացած ձյան բքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում երթևեկել։

Ճանապարհի նման վիճակի համար մեղավոր են ոչ միայն նշված հատվածը սպասարկող ճանշինի ղեկավար կազմը, այլ նաև վարորդները, որոնց անվադողերը ամառային են, մինչդեռ քանի օր է, արտակարգ իրավիճակների նախարարության ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի անցնեն ձմեռային անվադողերի։

Այս խորագրի վերջին նյութերը