Աշխարհ

21.12.2021 20:36


Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն աջակցում են կայունության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում. Պուտին

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն աջակցում են կայունության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում. Պուտին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվում է հումանիտար իրավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն աջակցում են կայունության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում: Նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, մի շարք շրջանների տարածքներ են ականազերծվել, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,-ասել է ՌԴ ղեկավարը ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում:

Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմին պրոֆեսիոնալության, դիմացկունության և տոկունության համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը