Աշխարհ

21.12.2021 17:37


ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս վերանայել տոնական ծրագրերը

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս վերանայել տոնական ծրագրերը

ռողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդկանց կոչ է արել հնարավորության դեպքում վերանայել գալիք տոների պլանները՝ պաշտպանվելու համար աշխարհով մեկ արագորեն տարածվող՝ կորոնավիրուսի Օմիկրոն տարբերակից։

«Միջոցառման չեղարկումն ավելի լավ է, քան կյանքը կորցնելը»,-ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցում:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ նոր տարբերակը շատ ավելի արագ է տարածվում, քան մյուսները և վարակում պատվաստված ու ապաքինված մարդկանց։

«Այժմ կան ամուր ապացույցներ, որ Օմիկրոնը շատ ավելի արագ է տարածվում, քան Դելտա տարբերակը, և պատվաստված կամ վերականգնված մարդիկ ավելի հավանական է, որ նորից վարակվեն»,-ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը նաև ասել է, որ այս տարի COVID-19-ից մահացությունների թիվը գերազանցում է 2020 թվականին ՄԻԱՎ-ից, մալարիայի և տուբերկուլոզից մահացածների թիվը՝ միասին վերցրած։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը