Մեկ տարվա ընթացքում՝ հինգ մասնաճյուղ․ Ամերիաբանկը «Մալաթիա» մասնաճյուղի համար արտոնյալ պայմաններ է առաջարկում (տեսանյութ)
Ամերիաբանկը բացել է ևս մեկ մասնաճյուղ այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: «Մալաթիա»-ն այս տարի բացված թվով հինգերորդ մասնաճյուղն է:
«Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31- ը ներառյալ:
«Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ օնլայն և թեˊ օֆլայն եղանակով:
Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ցանցն ընդլայնելու քաղաքականությունը շարունակական է լինելու։
«Տարեկան 1-2 մասնաճյուղ կբացենք, որպեսզի կարողանանք մեր հաճախորդների կարիքները բավարարենք բոլոր այն տեղերում, որտեղ ունենք թիրախային հաճախորդների կենտրոնացում»,-ասաց նա։
Ամերիաբանկի մասնաճյուղային և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն էլ հայտնեց, որ Մալաթիայում մասնաճյուղի բացման կապակցությամբ արշավ կա, որով ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկվում է արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններ։
Հատուկ առաջարկի պայմանները ֆիզիկական անձանց համար.
Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)
Հատուկ արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար
Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի