Աշխարհ

21.12.2021 17:47


Եղիսաբեթ II-ը երկրորդ անգամ փոխել է սուրբծննդյան ծրագրերը օմիկրոն շտամի պատճառով

Եղիսաբեթ II-ը երկրորդ անգամ փոխել է սուրբծննդյան ծրագրերը օմիկրոն շտամի պատճառով

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը վերջին օրերին երկրորդ անգամ փոխել է սուրբծննդյան ծրագրերը օմիկրոն շտամի պատճառով։ Նորին Մեծությունը Սուրբ Ծնունդը կանցկացնի Վինձորի ամրոցում՝ հրաժարվելով մեկնել Թագավորական Սանդրինգհեմի կալվածք, հաղորդում է BBC-ն։

Անցյալ շաբաթ Նորին Մեծությունը չեղյալ է հայտարարել նաև դեկտեմբերի 21-ին ընտանիքի անդամների հետ ավանդական սուրբծննդյան ընթրիքը: Ինչպես նշում են BBC-ի զրուցակիցները, այս որոշումները հենց թագուհին ընդունել է որպես նախազգուշական միջոց և «վկայում են թագուհու խոհեմ մոտեցման մասին»։

Երկար տարիներ ձևավորված ավանդույթի համաձայն՝ Եղիսաբեթ II-ը Սուրբ Ծնունդը նշում է հարազատների մերձավոր շրջապատում՝ անգլիական Նորֆոլք կոմսությունում գտնվող իր սիրելի գյուղական կալվածքում և մասնակցում պատարագին տեղական եկեղեցում: 95-ամյա թագուհին անցյալ տարի ստիպված էր փոխել իր վաղեմի սովորությունը՝ COVID-19 համաճարակի պատճառով և մեկուսացվել Վինձորի ամրոցում ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ: Անցյալ Սուրբ Ծնունդը նրանք միասին նշել են, սակայն միապետի ամուսինը մահացել է այս տարվա ապրիլին՝ 99 տարեկան հասակում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը