Լրահոս

21.12.2021 15:44


Երևանում իրանական համարանիշներով Mercedes-ը միսկոմբինատի մոտ կոտրել է գազատար խողովակները

Երևանում իրանական համարանիշներով Mercedes-ը միսկոմբինատի մոտ կոտրել է գազատար խողովակները

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10–ի սահմաններում իրանական համարանիշներով Mercedes բեռնատարը Արին Բերդի փողոցում՝ միսկոմբինատի հարևանությամբ գտնվող 3-րդ նրբանցքում բախվել է գազատար խողովակներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը