Լրահոս

21.12.2021 12:39


Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են SHACMAN բեռնատարը, BYD-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են SHACMAN բեռնատարը, BYD-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարահի 13-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի մոտ, բախվել են BYD, ВАЗ 06 և SHACMAN մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ հարվածի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբից 1 մարտական հաշվարկ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը