Աշխարհ

21.12.2021 18:59


«Բարսելոնայում» պետք է համբերատար լինեն, Չավին կկարողանա հասնել արդյունքի․ Գվարդիոլա

«Բարսելոնայում» պետք է համբերատար լինեն, Չավին կկարողանա հասնել արդյունքի․ Գվարդիոլա

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան խոսել է կատալոնական ակումբի մասին։

«Նախորդ տասնամյակում «Բարսելոնան» նվաճել է չեմպիոնական տիտղոսներ, գավաթներ, Չեմպիոնների լիգայում հասել է կիսաեզրափակիչ։ Դեռ շատ նյարդայնանալ պետք չէ։ Հիմա պետք է տանջվել, հաղթահարել այս ծանր ժամանակները։ Ամեն ինչ լավ կլինի։

Հիմա «Բարսելոնան» ունի շատ լավ ղեկավարություն և գլխավոր մարզիչ։ Չավին սիրում է «Բարսելոնան» և կկարողանա հասնել արդյունքի։

Պետք է լինել համբերատար։ Կան գերազանց սերմեր, որոնք լավ պտուղներ կտան։ Երբ թիմը սկսի լիարժեք գործել, կգան հաղթանակները»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

50-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը