Քաղաքական

20.12.2021 20:05


Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում

Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում

Yerkir.am-ը գրում է․ Չհաշտվելով Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններում կրած պարտության հետ՝ իշխանություններն անցել են մանդատագողության. 6 տեղամաս վերահաշվարկելու արդյունքում՝ «Միասնական Վարդենիս» դաշինքից վերցվել է 19 քվեաթերթիկ և դրվել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Այդ ճանապարհով ապահովելով 1 քվեաթերթիկի առավելություն՝ իշխանությունները կորզել են 1 մանդատ: Դրանից անմիջապես հետո ձերբակալվում, այնուհետև կալանավորվում է «Միասնական Վարդենիսի» ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը:

Վերոհիշյալ գործողությունների արդյունքում՝ Վարդենիսի ավագանու՝ գումարվելիք նիստում ձայներն արհեստականորեն հավասարեցվել են (13/13):

«Միասնական Վարդենիսը» բողոքարկել է ՏԸՀ-ի՝մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը, և Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու արդյունքում կասեցվել է այն: Ելնելով վերոնշյալից՝ դեռևս չի կայացել ավագանու առաջին նիստը:

Այս ամենի հետ մեկտեղ խախտված է Արամ Հարությունյանի՝ պաշտպան ունենալու իրավունքը, և քննիչի գործողությունների արդյունքում՝ արդեն 1 շաբաթ է, ինչ Արամ Հարությունյանի պաշտպանը չի ներգրավվել որպես պաշտպան և չի կարողանում այցելել իր պաշտպանյալին:

Փաստորեն՝ իշխանությունը որևէ ձևով չի թաքցնում, որ պատրաստ է բոլոր ապօրինություններին, ընդհուպ մինչև մարդու իրավունքների՝ Սահմանադրությամբ ամրագրված կոպտագույն ոտնահարման: Եվ այս ամենի նպատակը մեկն է՝ բռնազավթել տեղական իշխանությունը Վարդենիսում:

Այս խորագրի վերջին նյութերը