Քաղաքական

20.12.2021 16:07


Թբիլիսիում տեղի է ունեցել Փաշինյանի և Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Թբիլիսիում տեղի է ունեցել Փաշինյանի և Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։

Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը