Աշխարհ

20.12.2021 22:20


«Սարդ մարդը» ֆիլմի նոր մասը ռեկորդ է գրանցել ռուսական և ԱՊՀ վրաձույթում

«Սարդ մարդը» ֆիլմի նոր մասը ռեկորդ է գրանցել ռուսական և ԱՊՀ վրաձույթում

«Սարդ-մարդ. տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը գլխավորել է վարձույթը Ռուսաստանում և ԱՊՀ-ում, որի եկամուտը նախնական տվյալներով կազմել է 1 մլրդ 58 մլն ռուբլի հանգստյան օրերին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով kinobusiness.com պորտալի տվյալները, ընդամենը հինգ օրում՝ չորեքշաբթիից կիրակի, փորձագետների գնահատականով՝ կինոթատրոններն աշխատել են ավելի քան 1.5 մլրդ ռուբլի: Ոչ ամանորյա ժամանակահատվածի համար դա ռեկորդային ցուցանիշ է, հատկապես հաշվի առնելով ՌԴ-ի մի շարք շրջաններում գործող սահմանափակումները:

Երկրորդը վարկանիշում դարձել է «Մատրիցա. վերածնունդ» ֆիլմը, որը հանգստյան օրերին 319.1 մլն ռուբլի եկամուտ է գրանցել:

Երրորդ տեղում է «Երգիր 2» մուլտֆիլմը, որի պրեմիերան ՌԴ-ում կայացել է դեկտեմբերի 18-ին և որը 40.5 մլն ռուբլի եկամուտ է գրանցել:

Չորրորդ տեղը զբաղեցրել է «Գուչիի տունը» ֆիլմը՝ 40.2 մլն ռուբլիով, իսկ հինգերորդը «Քլիֆորդ Մեծ կարմիր շունը» ժապավենն է՝ 28.4 մլն-ով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը