Աշխարհ

20.12.2021 21:51


ՖԻՖԱ-ն 211 ազգային ֆեդերացիաների հետ կքննարկի ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու հարցըՖԻՖԱ-ն 211 ազգային ֆեդերացիաների հետ կքննարկի ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու հարցը

ՖԻՖԱ-ն 211 ազգային ֆեդերացիաների հետ կքննարկի ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու հարցըՖԻՖԱ-ն 211 ազգային ֆեդերացիաների հետ կքննարկի ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու հարցը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն դեկտեմբերի 20-ին 211 երկրների ազգային ֆեդերացիաների նախագահների հետ կանցկացնի օնլայն համաժողով։ Կքննարկվի ֆուտբոլի աշխարհի առանությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը, հաղորդում է Sky Sports-ը։

Ինֆանտինոն ձգտում է եկամուտի լրացուցիչ աղբյուրներ գտնել։ 2018թ․ աշխարհի առաջնությունից ՖԻՖԱ-ն ունեցել է 4,6 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ 2019 թվականին կազմակերպության եկամուտը կազմել է ընդամենը 766 միլիոն դոլար։

Հիմա խաղացողները տարվա ընթացքում ազգային հավաքականներում անցկացնում են մոտ 50 օր։ ՖԻՖԱ-ն ակումբներին խոստանում է չավելացնել այդ օրերի քանակը։

Եվրոպայի և Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ֆեդերացիաներն արդեն դեմ են հանդես եկել ՖԻՖԱ-ի նախաձեռնությանը՝սպառնալով չմասնակցել աշխարհի առաջնությանը։ ՈւԵՖԱ-ն ու Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիան ստորագրել սերտ համագործակցության համաձայնագիր։

2024 թվականից Հարավային Ամերիկայի հավաքականները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգային, իսկ հաջորդ տարի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականն ու Ամերիկայի գավաթակիր Արգենտինան Լոնդոնում կանցկացնեն հանդիպում, որը հետագայում կարող է ստանալ պաշտոնականի կարգավիճակ։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը