Տավուշի մարզում 21-ամյա վարորդը ГАЗ 3102-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանը իր վարած ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ ճոպաններ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ տարածք: