Աշխարհ

20.12.2021 20:45


Նիդեռլանդներն արգելել է 5G-ի դեմ կախազարդերի և ապարանջանների վաճառքը. դրանք ճառագայթում են

Նիդեռլանդներն արգելել է 5G-ի դեմ կախազարդերի և ապարանջանների վաճառքը. դրանք ճառագայթում են

«Քվանտային կախազարդեր», «իոնային վզնոցներ» և այլ ապրանքներ, որոնք բնութագրվում են որպես «5G բջջային ցանցի ազդեցությունից պաշտպանության միջոցներ», ճառագայթում են և վտանգավոր են առողջության համար, զգուշացրել է Նիդեռլանդների միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության գործակալությունը, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործակալությունը հրապարակել է վաճառքի համար մատչելի, այսպես կոչված, «պաշտպանիչ» աքսեսուարների ցուցակը, որոնք, հետազոտության արդյունքներով, ռադիոակտիվ են ճանաչվել։

«Չափումները ցույց են տվել, որ այս կոնկրետ առարկաներից ճառագայթման մակարդակը ցածր է: Այնուամենայնիվ, եթե մարդը երկար ժամանակ կրում է դրանք, նա պոտենցիալ կերպով ենթարկվում է վնասակար ճառագայթման՝ գերազանցելով Նիդեռլանդներում գործող խիստ չափանիշները»,-ասվում է գործակալության հայտարարության մեջ:

ANVS-ը հորդորել է «քվանտային կախազարդերի», «առողջության ապարանջանների», քնի դիմակների և «բացասական լիցքավորված» իոններով վզնոցների տերերին անհապաղ դադարեցնել դրանց օգտագործումը և դրանք ապահով վայրում պահել։ Նիդեռլանդների գերատեսչությունը ծրագրում է շուտով ռադիոակտիվ նյութերի անվտանգ վերադարձի համար հրահանգներ թողարկել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը