Լրահոս

20.12.2021 10:05


Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Toyota Corolla-ն. 2 անչափահաս աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Toyota Corolla-ն. 2 անչափահաս աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, Արցախի պողոտա 37 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 37-ամյա Թամարա Ա.-ի վարած Porsche Cayenne և 45-ամյա Պողոս Ղ.-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 անչափահաս աղջիկներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը