Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն կիրակի քննարկել են «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի գործարկման հարցեր:
Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների նախաձեռնած «3+3» համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման (Մոսկվայում) արդյունքները»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հետհակամարտային շրջանում տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։
Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Լեռնային Ղարաբաղի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով համագործակցության վեցակողմ ձևաչափի առաջարկով։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այս գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով։

Աղբյուրը՝ tert.am