Մեկնաբանություն

19.12.2021 12:25


Ո՞վ է պաշտպանելու ՀՀ շահը հայ-թուրքական բանակցություններում․ «թավշյա» հեղափոխության 2-րդ փուլը

Ո՞վ է պաշտպանելու ՀՀ շահը հայ-թուրքական բանակցություններում․ «թավշյա» հեղափոխության 2-րդ փուլը

Նիկոլ Փաշինյանը սկզբում վրացիների, հետո ռուսների միջոցով Թուրքիայի նախագահ Էրդողանից հանդիպում էր մուրացել ու մերժվել։ Գործին միջամտեցին ամերիկացիները, որոնք շահագրգռված են հայ–թուրքական մերձեցմամբ ու այդ մերձեցման միջոցով ռուսական գործոնը մեր երկրում զրոյացնելու հարցում։

Պարզ է, որ ամերիկյան նախագիծն ուղղված չէ ՀՀ–ի դեմ։ Այն ուղղված է ՌԴ–ի դեմ, բայց դրա օգտագործման արդյունքում ոտատակ կընկնի ՀՀ–ն՝ կլանվելով Թուրքիայի կողմից։ ԱՄՆ–ը ՀՀ կործանում չի ուզում, բայց այդպես կստացվի, եթե ռուսական գործոնը մեր տարածաշրջանում չեզոքացվի։ Ինչպես ասում են՝ ոչինչ անձնական, միայն բիզնես։

«Թավշյա» հեղափոխության 2–րդ փուլը

ԱՄՆ թուրքական լոբբիստները շտապ Հայաստան են գործուղել տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանին՝ ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարակից թուրքական տեղեկատվական դիվերսանտին։ Նա քարոզում է երկու բան՝

1.համակերպվել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարի հետ,

2.հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետականորեն հետապնդելու քաղաքականությունից։

Այլ կերպ ասած՝ Լիպարիտյանը քարոզում է ՀՀ անկախության հռչակագրի դեմ ու եթե մենք նորմալ երկիր լինեինք, ապա նրան ոչ թե ԱԺ–ում պետք է ընդունեին, այլ ԱԱԾ մեկուսարանում։ Ինչևէ։

Այս երկու կետերից զատ ուղիղ գծով քարոզվում է՝ Սյունիքի միջանցքը թուրքական աշխարհին տրամադրելու և ռուսական գործոնը մեր երկրից հանելու կոդերը։

Ժիրայր Լիպարիտյանը թուրքական գիծն է քարոզում և նրան ընդունում են ԱԺ–ում։ Նիկոլի «Քաղաքացիական պայմանագրում»։

Լիպարիտյանը հայ–թուրքական գործընթացում գաղափարախոսի դերն է ստանձնել։ Դե իսկ ձևական բանակցող հայկական կողմից նշանակվել է թուրքական գործակալ լինելու համար կասկածվող ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքական կողմը ներկայացված է ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպանով։ Ըստ այդմ՝ ՀՀ–ի շահերն այդ բանակցություններում ներկայացնող չի լինելու, քանզի բոլորը թուրքական սոուսի մեջ են գտնվում։ Լիպարիտյանն ու Ռուբինյանը թուրք են իրենց գործունեության հետքով, հայացքներով ու կոդերով։ Դե մյուս կողմն էլ, բնականաբար, թուրք է և՛ կոդերով, և՛ ազգությամբ։

Այն, որ հայ–թուրքական հարաբերություններն արժե կարգավորել առանց նախապայմանների, երկրորդ կարծիք չկա։ Բայց Թուրքիան պատերազմում պարտված ՀՀ–ի առաջ նախապայմաններ է դրել ու դրանց բավարարումից հետո միայն խոստացել երկխոսել ՀՀ–ի հետ։ Դատելով ամենից՝ Նիկոլը բանավոր փոխըմբռնման է հասել այդ հարցում, և հիմա բանակցելու են դետալների շուրջ։ Այսինքն՝ թուրքական նախապայմանները բավարարել են նիկոլենք կամ առնվազն խոստացել են բավարարել դրանք։

«Թավշյա» հեղափոխությունը մտնում է երկրորդ փուլ։ Արցախն ինչքան կարողացան կործանեցին, հիմա անցել են ՀՀ–ին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը