Լրահոս

19.12.2021 14:00


Արմավիրում անչափահաս տղան BMW-ով մի քանի պտույտ շրջվել է. կա վիրավոր

Արմավիրում անչափահաս տղան BMW-ով մի քանի պտույտ շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 16-ամյա Ռաֆայել Գ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ գյուղի ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Ռաֆայել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով, Ռաֆայել Գ.-ն սովորում է Արմավիրի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում:

Այս խորագրի վերջին նյութերը