Լրահոս

19.12.2021 11:22


6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 130 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 130 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 636-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9390-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 385 է, ընդհանուր առողջացածներինը՝ 328 435, փաստացի բուժվողներինը՝ 5811: Մեկ օրում արվել է 6272 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 492 210 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը