Թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենան․ տարել են նաև դատական գործերի ողջ նյութերի կրիչները
Արաբկիրում կեսգիշերին թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենան։ Անհայտ անձիք, կոտրելով մեքենայի դռան ապակին, տարել են փաստաբանի և նրա տիկնոջ անձնագրերը, անձնական որոշ այլ փաստաթղթեր, և նրա գործունեությանն առնչվող կարևոր թղթապանակներ ու դատական գործերի ողջ նյութերի կրիչները, ինչպես նաև գումար։
Հատկանշական է, որ մեքենաներից գումար կամ համակարգիչ թռցնող շարքային խուլիգանները սովորաբար ապակիներ չեն կոտրում, առավել ևս թղթապանակներ չեն տանում իրենց հետ, տրաբանությունը հուշում է, որ իրականում փաստաբանի մեքենան միտումնավոր է թիրախավորվել, հանցագործներին հետաքրքրել է նրա մեքենայի մեջ ենթադրաբար պահվող նյութերն ու փաստաթղթերը։
Փաստաբանն հաստատեց Yerevan.Today-ի տեղեկությունները՝ ընդգծելով, որ իրեն հասցված վնասի չափը բավականին մեծ է։ Երեկ ուշ երեկոյան է հասել Երևան ու տան բակում մեքենան կայանելուց հետո իրերը չի վերցրել իր հետ։
Փաստաբանը հայտնեց, որ գողացված գումարի չափը համեստ է, ընդգծեց՝ կրիչների ու իր անձնագրի պատճառով լուրջ դժվարությունների առաջ է կանգնել։
«Ես Ուկրաինայում եմ ծնվել, մեծացել, այնտեղի գրանցում ունեմ, հետևաբար ստիպված եմ լինելու մեկնել Ուկրաինա նոր անձնագիր ստանալու համար, իսկ դա ավելորդ ժամկետների ու ռեսուրսների վատնում է ենթադրում, իսկ փաստաթղթերի մասով խնդիրներ իսկապես կառաջանան։ Ամեն օր դատական գործընթացների մեջ եմ, և դրանք ամեն վայրկյան պետք են ինձ»,-ասաց Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը մի խումբ հայտնի անձանց գործով փաստաբան է։ Մասնավորեպես՝ Արմեն Չարչյանի, Առուշ Առուշանյանի և այլն։

Սյուզի Բադոյան