Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար
Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ–Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար: Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ըստ փորձագետների նախնական գնահատականների` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ մոտ 340 կիլոմետր»,-նշել է Գրիգորյանը:
ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային երթուղին գործելու է երկաթուղային փոխադրումների միջազգայնորեն ընդունված կանոններով՝ փոխադարձության սկզբունքով և այն երկրների սուվերենության և իրավազորության շրջանակներում, որոնցով այն անցնելու է: