Լրահոս

18.12.2021 12:13


Երևանում Mercedes-ը Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է բետոնե հատվածին ու ծառերին ու կողաշրջվել. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում Mercedes-ը Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է բետոնե հատվածին ու ծառերին ու կողաշրջվել. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 101/1 հասցեի դիմաց՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին, մի քանի պտույտ շրջվել, բախվել ծառերին և մասամբ հայտնվել ճանապարւհի երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Հ-ն և 40-ամյա Գրիգոր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի բժշկաման կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Վիրավորները ծառայում են ՀՀ Ն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Այս խորագրի վերջին նյութերը