Լրահոս

18.12.2021 11:13


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով ավտոմեքենաների համար. ՀՀ մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով ավտոմեքենաների համար. ՀՀ մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։

Այս խորագրի վերջին նյութերը