Աշխարհ

18.12.2021 17:25


Մինչև 21-րդ դարի վերջը լեզուների թիվն աշխարհում կարող է կրճատվել 1500-ով

Մինչև 21-րդ դարի վերջը լեզուների թիվն աշխարհում կարող է կրճատվել 1500-ով

Ավստրալացի գիտնականները հրապարակել են գիտական ​​աշխատություն, ըստ որի՝ քսանմեկերորդ դարի վերջին աշխարհում կարող է 1500-ից պակաս լեզու մնալ։ Այսօր, ըստ Nature Ecology & Evolution լրատվականի, պաշտոնապես ճանաչված 7000 լեզուների մոտ կեսին ոչնչացում է սպառնում:

Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները բացահայտել են հիսուն գործոն, որոնք նպաստում են լեզուների անհետացմանը: Գործոններից մեկը դպրոցական կրթության տևողությունն է: Պարզվել է, որ ավելի երկար դպրոցական կրթությունը մեծացնում է լեզուների անհետացման հավանականությունը:

Հետազոտության հեղինակները նախազգուշացրել են դպրոցական ուսումնական ծրագրերի ստեղծման անհրաժեշտության մասին, որոնք կաջակցեն երկլեզու կրթությանը: Այս մեթոդը թույլ կտա պահպանել բնիկ լեզուները՝ միաժամանակ ուսումնասիրելով կոնկրետ տարածաշրջանում գերիշխող ակտուալ լեզուները:

Մեկ այլ գործոն, որը լեզուների անհետացման պատճառներից է, ճանապարհային ցանցերի խտությունն է։ Հետաքրքիր է, որ տեղական լեզուների շփումները միմյանց հետ անհետացման վտանգ չեն առաջացնում։ Ավստրալիայի բնիկ բնակչությունը մինչև մայրցամաքի գաղութացումը խոսել է ավելի քան 250 լեզուներով, սակայն այսօր Ավստրալիայում ընդամենը 40 լեզու կա, որոնցից միայն 12-ն են ուսուցանվում դպրոցներում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը