Կոտայքի մարզում Mercedes-ը մխրճվել է Honda-ի մեջ․ կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհին մանդարինի վաճառակետին, ինչի հետևանքով էլ կոնտեյներն առաջ է ընթացել, մանդարինի մի զգալի մաս էլ թափվել է։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։