Քաղաքական

17.12.2021 22:12


Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ է արձակվել (տեսանյութ)

Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ է արձակվել (տեսանյութ)

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Այս խորագրի վերջին նյութերը