Քաղաքական

17.12.2021 20:39


Մենք՝ իբրև ԱԺ պատգամավորներ, ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթաց․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Մենք՝ իբրև ԱԺ պատգամավորներ, ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթաց․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Մենք՝ իբրև ԱԺ պատգամավորներ, ընդդիմություն, հայ ժողովրդի մեծամասնության ցանկությունները իրականացնելու պատրաստ անձինք, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթաց։ Այս մասին Դատախազության մոտ բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ տարբեր անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցվում, նրանք դատապարտվում են հայացքների համար, այն բանի համար, որ կանգնել են հայրենիքի պաշտպանության դիրքերում, որ համարձակվել են հաղթել կամ, առնվազն, չպարտվել ու դիմադրել այսօրվա իշխող ուժին՝ մեկ անձի գլխավորությամբ։

«Մենք եկել ենք ձեզ ասելու, որ դուք, ապօրինի հանձնարարություններ կատարելով, փորձում եք ջարդել հայ ժողովրդի դիմադրողականությունը։ Մենք դա թույլ չենք տալու։ Այն քրեական գործերով, որոնցով դուք հանդես եք գալիս որպես հսկող դատախազներ կամ փորձում եք պաշտպանել մեղադրանքները, ինքներդ եք պատասխան տալու, հետևաբար կոչ ենք անում ձեզ՝ դադարեք ծառայել ապօրինի հրամաններ տվողներին։ Դուք տվել եք երդում, այդ երդմանը տեր եղեք, ոչ թե մեկ կամ երկու հայրենադավ անձանց հանձնարարություններ կատարեք»,-հայտարարեց Մինասյանը՝ դիմելով դատախազներին։

Նրա խոսքով՝ այսօր այդ դատախազների աչքի առաջ ՀՀ-ն բզկտվում է, բազմաթիվ գործեր, որոնք ներկայացված են դատարաններում, նրանց կողմից տապալվում են, որովհետև չեն ուզում դիմադրել հայրենադավներին։ «Բազմաթիվ գործեր կան, որոնք ներկայացված են առերևույթ պետական դավաճանության և ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ վկայող փաստերով, դուք փորձում եք անտեսել, հեռացնել ձեզնից»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը