Քաղաքական

17.12.2021 20:34


Մանվել Փարամազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց

Մանվել Փարամազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Բորիս Բախշիյանի, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընթանում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, Արմեն Անդրեասյանի, Նվեր Մկրտչյանի, Վազգեն Ազարյանի, Զոհրապ Առաքելյանի, Արամ Գասպարյանի եւ Հայկ Եղիազարյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին գործով մեղադրող դատախազը հրապարակեց գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Գործով ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին։

Պաշտպանական կողմին մեղադրանքի փաստական մասն անհասկանալի էր, եւ պաշտպանները դիմեցին, որպեսզի ներկայացվեց մեղադրանքի փաստական մասերը։

Սակայն գործով մեղադրող դատախազը առարկեց պաշտպանների միջնորդության դեմ, նշելով, որ այս փուլում մեղադրանքի պարզաբանումը այն ձեւաչափով, որով ակնկալվում է պաշտպանության կողմից ստանալ, իրենից ենթադրում է քրեական գործում առկա ապացույցների հետազոտումը։

Քաջարանի համայնքապետը, որը մի քանի ամիս է՝ կալանքի տակ է, նշեց, որ իրեն բովանդակությունը պարզ է, սակայն մեղադրանքը չի ընդունում։

«Թող չմոռանան, որ ես երկրորդ անգամ ընտրված համայնքի ղեկավար եմ։ Մեղադրանքը չեմ ընդունում։ Մարդկանց սոցիալական վիճակը, որ բարելավված է, այսօր մեղադրում են ինձ կաշառակերության համար։ Ինձ մեղադրում են քաղաքում անձնական ներդրումներ անելո՞ւ համար։ 140 հազար դրա՞մ, գոնե ուրիշ բան ասեք, ամոթ է»,-նշեց նա։

Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ իր հերթին ասաց՝ ներկայացված մեղադրանքում անհասկանալի հատվածներ կան. «Ասվում է, որ Փարամազյանը մի քանի օր աշխատանքի չի ներկայացել, ինչպես Փարամազյանը նշեց՝ պետք է ձեւակերպեր գործուղում, դեռ 1 միլիոն էլ գումար վերցներ համայնքից գործուղման, չի արել։ Ասվում է՝ այդ օրերին չես աշխատել, բայց աշխատավարձ ես ստացել, բայց աշխատել ես, որոշումներ ես ստորագրել, դրա համար մեղադրում են։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ արդյոք Փարամազյանն աշխատե՞լ է, թե՞ ոչ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը