Լրահոս

17.12.2021 13:59


Կինոհայրենիքի խաչմերուկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Ford Focus-ը

Կինոհայրենիքի խաչմերուկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Ford Focus-ը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ժողովրդին հայտնի Կինոհայրենիքի՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում բախվել են Jinbei և Ford Focus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենան, որի բժիշկները 1 հոգու հետազոտում են:

Jinbei -ը պատկանում է շտապօգնությանը:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը