ՄԻՊ պաշտոնում ոչ կամակատար և իշխանությունների դավադիր հրահանգները չկատարող անձնավորություն ՔՊ-ին պետք չէ. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
ՄԻՊ պաշտոնում ոչ կամակատար և իշխանությունների դավադիր հրահանգները չկատարող անձնավորություն այս քաղաքական ուժին պետք չէ
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը, մարդ ով անհայտ է հանրության համար, մարդ, ում անաչառությունն ու անկողմնակալությունն ի սկզբանե կարող է կասկածի տակ դրվել։
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 192 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության շրջանում բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք։ Թե ինչպե՞ս է ՔՊ-ն որոշել, որ Քրիստինե Գրիգորյանը հասարակության շրջանում բարձր հեղինակություն է վայելում, առնվազն տարակուսելի է։ Ավելին, քաղաքացիներն անգամ չեն էլ ճանաչում Քրիստինե Գրիգորյանին։
Իսկ համացանցում Քրիստինե Գրիգորյանի մասին որոնման արդյունքում գտնված հրապարակումների մեծ մասը վերաբերում է Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիաներին, որոնց ընդունման դեմ Հայաստանում դիմադրություն կար, բողոքի ակցիաներ էին անցկացվում։
Քրիստինե Գրիգորյանն, օրինակ, ԱԺ-ում ներկայացրել է Լանզարոտեի կոնվենցիան, համոզել, որ Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնությունները մեծ թիվ են կազմում, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ էլ դիմել է միջազգային կառույցներին խորհրդատվական կարծիքի համար։
Հատկանշական են նաև Գրիգորյանի կենսագրական տվյալները։
Օրինակ, Արդարադատաության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության մեջ նշված է, որ 2009թ․ մարտ-հոկտեմբերին նա աշխատել է ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան: Թարգամանիչ-իրավաբան․․․ ուշագրավ զուգակցում է։
Իր բոլոր զբաղեցրած պաշտոնների կողքին նա գծիկով ավելացրել է՝ իրավաբան, թերևս ցույց տալու համար մասնագիտական աշխատանքային ստաժը:
Ի դեպ, մասնագիտությամբ Քրիստինե Գրիգորյանն արևելագետ է։
Միայն 2006-2008թթ․ է Հյուսիսային համալսարանում ստացել Իրավագիտության բակալավրի աստիճան, սակայն, չգիտես ինչպես, 2004-2009թթ. ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ է աշխատել:
Նաև հիմնավոր կասկածներ կան, որ Քրիստինե Գրիգորյանն իր գործունեությունում չի կարող լինել անկախ, անաչառ և անկողմնակալ, առավել ևս, որ այս իշխանությունները չեն հանդուրժում այդ հատկանիշները և ցավոտ են տանում իրենց քիմքին ոչ հաճո յուրաքանչյուր հայտարարություն։
Մինչդեռ մեր երկիրը ծանր ժամանակներ է ապրում, և հաշվի առնելով իշխանությունների կողմից հատկապես վերջին օրերին ինտենսիվորեն քարոզվող և խրախուսվող հայ-թուրքական քիրվայությունը, մեզ առջևում է՛լ ավելի մեծ փորձություններ են սպասվում։ Իսկ այդ պայմաններում ՄԻՊ պաշտոնում ոչ կամակատար և իշխանությունների դավադիր հրահանգները չկատարող անձնավորություն այս քաղաքական ուժին պետք չէ։
Ի վերջո, կարելի է եզրահանգել, որ ինչպես մյուս բոլոր կայացած ինստիտուտները, այս մեկն էլ է գործող իշխանությունը փորձում ապականել և կոծկել Հայաստանի շահերի դեմ իրականացվող և իրականացվելիք քայլերը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան