Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացնում է Հայկ Մարությանին։ Ինչպես նշանակել էր, այնպես էլ հեռացնում է։ Հեռացնում է ոչ թե վատ աշխատանքի, այլ այն պատճառով, որ Կարգին Հայկոն իրեն մի քիչ ավելի հավասար ուսապարկի պես էր պահում, քան մյուս ուսապարկերը։ Իսկ դա աններելի է կոմպլեքսներ ու վախից բռնապետական հակումներ ունեցող Նիկոլի համար։
Հայկին, իհարկե, հասնում է։ Շատերը նրան են վերագրում մեր հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու գաղափարը, բայց դա այդպես չէ։ Այդ գաղափարի հեղինակը Նիկոլն էր։ Հայկը որպես ծաղրածու–դերասան պարզապես Նիկոլի սրտի ուզածն էր բեմադրում։ Բայց դա արդեն հերիք է, որ նա կրի իր պատիժը, քանզի հանուն քաղաքապետ դառնալու չէր կարելի մեր հանրությանը պառակտելու գործիք դառնալ։ Հայկը դարձավ։ Հիմա արդեն նրա դեմ են տարբեր գործիքների աշխատացնում, այդ թվում Երևանի ավագանիում անցյալից որպես բալաստ մնացած «Բարգավաճ Հայաստանին»։
Ուշադրությո՛ւն դարձրեք․ որևէ մեկը չի խոսում Երևանի, երևանցիների ու տեղական ինքնակառավարման համակարգի մասին։ Նիկոլին դա չի հետաքրքրում։ Նիկոլին իր աթոռն է հետաքրքրում, ու քանի որ Երևանի քաղաքապետ նշանակված Հայկը այդ աթոռի համար քվեներ չէր ապահովում, ուստի դարձավ անցանկալի ուսապարկ։
Նիկոլն իրեն հավատացողներին ոչխարի տեղ է դրել։ Երբ ծաղրածուին քաղաքապետ էր նշանակում, դա անում էր ուսապարկային, այլ ոչ թե քաղաքի արդյունավետ կառավարման ցանկությունից ելնելով։ Հիմա էլ նույն Հայկին Նիկոլը հեռացնում է՝ կրկին ոչխարի տեղ դնելով իրեն հավատացողներին։
Հայկը Նիկոլի հերթական ուսապարկն է, որին օգտագործելուց հետո Նիկոլը դեն է նետում։ Հեղափոխությունը խժռում է իր ուսապարկերին։ Վերջում, իհարկե, խժռվելու է Նիկոլ Փաշինյանը։ Դա հեղափոխության անխախտ կանոնն է։ Հարցն է, որ մինչև այդ երկիրն ամբողջությամբ տանուլ չտանք։
Հայկ Ուսունց
Հ․Գ․։ Բոլոր ուսապարկերը, ովքեր այսօր ինքնամոռաց պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, պետք է իմանան, որ Տոնոյան Դավիթի, Սանասարյան Դավիթի, Հայկ Մարությանի ու մյուսների պես օգտագործվելու են և դեն նետվեն։ Ու ինչքան շատ էնտուզիազմով օգտագործվեն (BMW–ի սիրահարի, քաքի բոչկա պատգամավորի, քավորին ուրացած ճամբարափոխ դիշովկի ու մյուսների ականջը կանչի), այնքան ավելի գռեհիկ ձևով է նրանցից ազատվելու Նիկոլը։ Իսկ ումից էլ չհասցնի ազատվել, այլ ձևերով ու այլոք կազատվեն։
Հ․Գ․-2։ Եթե մի պահ կտրվենք ներիշխանական գզվռտոցից և հարցը դիտարկենք տեղական ինքնակառավարման մարմինների կայացման տեսանկյունից, ապա Նիկոլի քայլերը Հայկ Մարությանի նկատմամբ տեղավորվում են մյուս համայնքներում տեղի ունեցող նիկոլական ապօրինությունների ու բռնաճնշումների շարքում։
Ինչպես հայտնի է, Նիկոլը ապօրինաբար քրեական գործեր է հարուցում ու ազատությունից զրկում այն մարդկանց, ովքեր ի հեճուկս իր ցանկության դարձել են քաղաքապետ։ Կիրառվում են նաև այլ տիպի, այդ թվում՝ կրիմինալ, գործիքակազմեր իշխանությանը ոչ ցանկալի թեկնածուների դեմ։
Նիկոլը խոսում է ազատ ընտրություններից ու ժողովրդի ընտրելու իրավունքից, բայց փորձում է սրբագրել ՏԻՄ ընտրության արդյունքները՝ հանցավոր քայլերի գնալով։
Նիկոլը մահապարտ է։ Նա գիտի, որ իշխանությունից զրկվելուց հետո իրավաքաղաքական գնահատականի է արժանանալու։ Գիտի, դրա համար էլ հանուն իր իշխանության պահպանման կանգ չի առնում որևէ հանցագործության առաջ՝ հանցագործության մասնակից դարձնելով իր թիմակիցներին, պետական ինստիտուտներին։
Նիկոլի մոտիվացիան պարզ է։ Ո՞րն է նրա ապօրինի հրահանգները կատարողների մոտիվացիան։ Աթոռը կամ լափը կոցնելու վա՞խը։ Բայց չէ՞ որ երկու վախը մի մահ է։
Հեղափոխությունը խժռում է իր ուսապարկերին