Աշխարհ

16.12.2021 21:45


Թուրքիայի ազգային արժույթը դոլարի դիմաց ընկել է մինչև ռեկորդային 15.21 լիրա

Թուրքիայի ազգային արժույթը դոլարի դիմաց ընկել է մինչև ռեկորդային 15.21 լիրա

Թուրքական ազգային արժույթը հինգշաբթի հերթական անգամ գերազանցել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով և հասնելով 15.21 լիրայի ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց։ Այս մասին են վկայում առցանց բորսայի առուվաճառքի տվյալները։

Ընդ որում, տարեսկզբից թուրքական արժույթն արժեզրկվել է կրկնակի անգամ, ինչը դարձել է ազգային արժույթի` վերջին տարիների ամենամեծ անկումներից մեկը։ Հունվարին դոլարի դիմաց տալիս էին մոտ 7.3 լիրա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը