Լրահոս

16.12.2021 20:54


Դավթաշենի 4-րդ թաղամասի մի շարք հասցեներում 7 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Դավթաշենի 4-րդ թաղամասի մի շարք հասցեներում 7 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 17-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 4-րդ բնակելի զանգվածի 32-ից-51 համարների և Վան թաղամասի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը