Աշխարհ

16.12.2021 11:07


Անկարան դիտարկում է ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների հայտերը

Անկարան դիտարկում է ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների հայտերը

Անկարան կդիտարկի թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ: Որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Ավիաընկերությունների հայտերը դիտարկվում են տրանսպորտի նախարարության և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: Թուրքական կողմի վերաբերմունքն այդ հարցին դրական է: Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ կկարողնան թռչռլ այդ երթուղով, թե ոչ»,-ասել է Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք նախարարը հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչների կնշանակեն հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերը քննարկելու համար: Վերջինս նշել էր նաև Երևանի հետ չարտերային չվերթներ բացելու մտադրության մասին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը