Փաշինյանը ճնշման տակ է համաձայնել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Երևանի վարչակազմը պատերազմի ժամանակ խոստացել է բացել միջանցք. Habertürk
Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների մոտալուտ «կարգավորման» մասին հայտարարությունները Թուրքիայում ընդունվել են ժպիտով, գրում է Habertürk-ը։ Սակայն հոդվածի հեղինակի վկայակոչած փաստերը վկայում են այն մասին, որ մերձեցման գործընթացը սկսվել է։ Ինչու՞ Հայաստանի վարչապետին ստիպեցին փոխել դիրքորոշումը, և ովքե՞ր են ճնշում նրան, այս մասին գրում է թուրքական Habertürk-ը:
«Մեր հանրապետության պատմության ընթացքում մենք առողջ հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի և հայերի հետ։ Այնուամենայնիվ, եկել է առողջ հարաբերություններ կառուցելու ժամանակը, և շուտով նոր քայլեր կսկսվեն։ Անկարայում այս հարցով աշխատանքային խումբ կձևավորվի մինչև 2022 թվականի հունվարի 20-ը։ Երկու կողմից էլ կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։ Անկարայում այս դերին հավակնում են յոթ կարևոր թեկնածուներ։ Մինչև 2022 թվականի մայիս հարաբերությունները առողջ դարձնելու համար կմշակվի եռաստիճան ճանապարհային քարտեզ։
Երևանյան պաշտոնյաները, որոնց հետ ես զրուցել եմ, նշում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կողմ է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների զարգացմանը։ 2022 թվականի հունվարի 15-իցկձևավորվի աշխատանքային խումբ և քարտուղարություն, որոնք անմիջականորեն կաշխատեն Փաշինյանի հետ այս հարցով։ Երեւանը կփորձի Թուրքիայի հետ կապեր ունեցող անձանցից ներկայացուցիչ ընտրել եւ աշխատանքային խումբ ստեղծել, եւ դիվանագիտական հարաբերություններ կառուցել պատմական հարթությունից դուրս՝ փոխադարձ շահերից ելնելով։ Հատուկ ներկայացուցիչները կհայտարարվեն երկու կողմերի միջև կոնսենսուսի հասնելուց հետո:
Հունվարի 20-ից Երեւանը ցանկանում է առաջ շարժվել ու ըստ իմ դիտարկումների, Անկարան նույնպես պատրաստակամորեն հակված է դրան։ Հիմա, եթե ամեն ինչ լավ լինի, առաջինը կսկսվեն չարտերային թռիչքները։ Բանակցային սեղանի շուրջ կարևոր օրակարգ կլինի նաև Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի բացումը, որը խոստացել էր Երևանի վարչակազմը ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Անկարան ցանկանում է բացել այս միջանցքը մոտ մայիս-հունիս ամիսներին։ Իսկ երրորդ փուլը տնտեսական հարաբերություններն են... Այս հարցում իրադարձությունների զարգացումն ակնկալվում է հուլիսից։
Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությամբ Փաշինյանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ ճնշման ներքո և Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավելին, մինչ Բաքվում ցուցադրվում էր Ղարաբաղում իր պարտված բանակի զինանոցը, Փաշինյանը, ստանալով Արևմուտքի աջակցությունը, հաղթեց երկրորդ ընտրություններում։
Հիմա Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ է զգում, բայց չի ցանկանում աշխարհից փակ ապրել՝ ցանկացած պահի վտանգի ենթարկվելով իր երկրում «ուլտրաազգայնական ռուսամետ խմբավորումների հեղաշրջմանը»։ Ընտրվելուց հետո Փաշինյանը չորս անգամ հայտարարել է, որ ճանապարհ է փնտրում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Հենց հիմա Փաշինյանի համար բարդ փորձություն է սկսվում.
Տարածաշրջանային որոնում ելք գտնելու համար
Օրեր առաջ «3+3» ձևաչափով բանակցություններ են վարվել հինգ երկրների փոխարտգործնախարարների մասնակցությամբ՝ կարգավորում գտնելու և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները զարգացնելու նպատակով։ «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների այս առաջին փուլին մասնակցել են Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, Հայաստանը և Իրանը։
Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հակամարտությունն ավարտվել է», սակայն իրավիճակն այս պահին այնքան էլ կայուն չի թվում։ Սահմանին ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Ստորագրված եռակողմ հայտարարությունը դեռ չի իրականացվում։ Մյուս կարևոր կետն այն է, որ Վրաստանը չի մասնակցում «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակին։ Վրաստանը չի ցանկանում Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել, քանի դեռ չեն կարգավորվել Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները։
«3+3» ձևաչափը, եթե հաջողվի լոկալ հակամարտությունների լուծման գործում, կարևոր դեր կխաղա միջազգային մակարդակով տարածաշրջանի քաղաքականության որոշման առումով։ Այս հարթությունում էլ պետք է գնահատել Երեւանի հետ հարաբերությունները։
Այսպիսով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված կլինի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորումից, ջանքերից, այլև միևնույն ժամանակ տարածաշրջանային դինամիկայից»։
Փաշինյանը ճնշման տակ է համաձայնել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Երևանի վարչակազմը պատերազմի ժամանակ խոստացել է բացել միջանցք. Habertürk
Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների մոտալուտ «կարգավորման» մասին հայտարարությունները Թուրքիայում ընդունվել են ժպիտով, գրում է Habertürk-ը։ Սակայն հոդվածի հեղինակի վկայակոչած փաստերը վկայում են այն մասին, որ մերձեցման գործընթացը սկսվել է։ Ինչու՞ Հայաստանի վարչապետին ստիպեցին փոխել դիրքորոշումը, և ովքե՞ր են ճնշում նրան, այս մասին գրում է թուրքական Habertürk-ը:
«Մեր հանրապետության պատմության ընթացքում մենք առողջ հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի և հայերի հետ։ Այնուամենայնիվ, եկել է առողջ հարաբերություններ կառուցելու ժամանակը, և շուտով նոր քայլեր կսկսվեն։ Անկարայում այս հարցով աշխատանքային խումբ կձևավորվի մինչև 2022 թվականի հունվարի 20-ը։ Երկու կողմից էլ կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։ Անկարայում այս դերին հավակնում են յոթ կարևոր թեկնածուներ։ Մինչև 2022 թվականի մայիս հարաբերությունները առողջ դարձնելու համար կմշակվի եռաստիճան ճանապարհային քարտեզ։
Երևանյան պաշտոնյաները, որոնց հետ ես զրուցել եմ, նշում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կողմ է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների զարգացմանը։ 2022 թվականի հունվարի 15-ից կձևավորվի աշխատանքային խումբ և քարտուղարություն, որոնք անմիջականորեն կաշխատեն Փաշինյանի հետ այս հարցով։ Երեւանը կփորձի Թուրքիայի հետ կապեր ունեցող անձանցից ներկայացուցիչ ընտրել եւ աշխատանքային խումբ ստեղծել, եւ դիվանագիտական հարաբերություններ կառուցել պատմական հարթությունից դուրս՝ փոխադարձ շահերից ելնելով։ Հատուկ ներկայացուցիչները կհայտարարվեն երկու կողմերի միջև կոնսենսուսի հասնելուց հետո:
Հունվարի 20-ից Երեւանը ցանկանում է առաջ շարժվել ու ըստ իմ դիտարկումների, Անկարան նույնպես պատրաստակամորեն հակված է դրան։ Հիմա, եթե ամեն ինչ լավ լինի, առաջինը կսկսվեն չարտերային թռիչքները։ Բանակցային սեղանի շուրջ կարևոր օրակարգ կլինի նաև Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի բացումը, որը խոստացել էր Երևանի վարչակազմը ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Անկարան ցանկանում է բացել այս միջանցքը մոտ մայիս-հունիս ամիսներին։ Իսկ երրորդ փուլը տնտեսական հարաբերություններն են... Այս հարցում իրադարձությունների զարգացումն ակնկալվում է հուլիսից։
Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությամբ Փաշինյանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ ճնշման ներքո և Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավելին, մինչ Բաքվում ցուցադրվում էր Ղարաբաղում իր պարտված բանակի զինանոցը, Փաշինյանը, ստանալով Արևմուտքի աջակցությունը, հաղթեց երկրորդ ընտրություններում։
Հիմա Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ է զգում, բայց չի ցանկանում աշխարհից փակ ապրել՝ ցանկացած պահի վտանգի ենթարկվելով իր երկրում «ուլտրաազգայնական ռուսամետ խմբավորումների հեղաշրջմանը»։ Ընտրվելուց հետո Փաշինյանը չորս անգամ հայտարարել է, որ ճանապարհ է փնտրում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Հենց հիմա Փաշինյանի համար բարդ փորձություն է սկսվում.
Տարածաշրջանային որոնում ելք գտնելու համար
Օրեր առաջ «3+3» ձևաչափով բանակցություններ են վարվել հինգ երկրների փոխարտգործնախարարների մասնակցությամբ՝ կարգավորում գտնելու և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները զարգացնելու նպատակով։ «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների այս առաջին փուլին մասնակցել են Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, Հայաստանը և Իրանը։
Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հակամարտությունն ավարտվել է», սակայն իրավիճակն այս պահին այնքան էլ կայուն չի թվում։ Սահմանին ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Ստորագրված եռակողմ հայտարարությունը դեռ չի իրականացվում։ Մյուս կարևոր կետն այն է, որ Վրաստանը չի մասնակցում «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակին։ Վրաստանը չի ցանկանում Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել, քանի դեռ չեն կարգավորվել Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները։
«3+3» ձևաչափը, եթե հաջողվի լոկալ հակամարտությունների լուծման գործում, կարևոր դեր կխաղա միջազգային մակարդակով տարածաշրջանի քաղաքականության որոշման առումով։ Այս հարթությունում էլ պետք է գնահատել Երեւանի հետ հարաբերությունները։
Այսպիսով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված կլինի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորումից, ջանքերից, այլև միևնույն ժամանակ տարածաշրջանային դինամիկայից»։
Աղբյուրը՝ zham.am