Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. ՀՀ ՊՆ Ուրալը կողաշրջվել է
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ հատածում Սերոբ Հակոբյանն իր վարած Ուրալ մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ մասամբ փակելով ճանապարհը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը: