Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պարկերի վաճառքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների և պարկերի վաճառքը կարգելվի։ Հունվարի 1-ին մնացել է շուրջ 2 շաբաթ, սակայն տնտեսվարողները դեռ կամուկացի մեջ են, հստակ որոշում չեն կայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ երևանյան սուպերմարկետներից հետաքրքրվեց, թե պոլիէթիլենային տոպրակների փոխարեն այլընտրանքային ինչ տարբերակ են առաջարկելու հաճախորդներին:
Մեր հարցին ի պատասխան՝ «Ծիրան» սուպերմարկետից փոխանցեցին, որ սպասում են պաշտոնական հայտարարության. «Մենք ինֆորմացիա ունենք, որ մասսայականորեն չեն վերանալու պոլիէթիլենային տոպրակները, միկրոնն է հաստանալու, բնականաբար այդ դեպքում գինը բարձրանալու է, և հաճախորդներին պետք է այլընտրանք առաջարկել: Այս դեպքում մեր սուպերմարկետը մեր հաճախորդներին առաջարկում է էկո տոպրակներ՝ թղթից պատրաստված, որոնք բազմակի օգտագործման համար են»:
Իսկ ահա «Նոր Զովք» -ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այս պահին իրենք կոնկրետ որոշում դեռ չունեն:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից, սակայն, արգելքի մասին ծանուցվել է: «Գուցե փոփոխություն լինի, և առաջիկայում մեր սուպերմարկետը ևս իր հաճախորդներին առաջարկի թղթե կամ կտորե տոպրակներ»,- ոխանցեցին «Նոր Զովք»-ից:
Ի դեպ, ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը բնապահպանական խնդիրներ է առաջացրել»: