Աշխարհ

13.07.2011 17:14


Մամեդյարովն առաջարկում է Հայաստանին անհապաղ անցնել խաղաղ կարգավորման համաձայնագրի աշխատանքներին

Մամեդյարովն առաջարկում է Հայաստանին անհապաղ անցնել խաղաղ կարգավորման համաձայնագրի աշխատանքներին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում «Ինտերֆաքս»–ի հետ հարցազրույցում ասել է, որ որոշակի առաջընթացի են հասել և հանգիստ կարող են լծվել ԼՂ–ի հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի աշխատանքներին։ Նա շեշտել է, որ հենց այսօր էլ Ադրբեջանը պատրաստ է անցնել խաղաղ կարգավորման համաձայնագրի բանակցություններին և նույնը կոչ է արել նաև Հայաստանին։

«Մենք հասկանում ենք, որ չհամաձայնեցված տարրեր կան, բայց դրանք ամեն դեպքում պետք է իրենց արտացոլումը գտնեն խաղաղ համաձայնագրում։ Եվ եթե իրոք բարի կամք կա, ապա եկեք միանգամից աշխատենք դրանց վրա՝ չսպասելով հիմնարար սկզբունքների առնչությամբ բանակցությունների մյուս փուլին,–ասել է Մամեդյարովը,–ցույց տանք ամբողջ աշխարհին մեր քաղաքական կամքը, որ մենք պատրաստ ենք աշխատել իրավականորեն պարտավորեցնող խաղաղ համաձայնագրի, այլ ոչ թե քաղաքական փաստաթղթի վրա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը