Լրահոս

15.12.2021 17:05


Արմավիրի մարզում 07-ը բախվել է 2 Nissan-ների. կա 1 զոհ, 1 վիրավոր. ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել

Արմավիրի մարզում 07-ը բախվել է 2 Nissan-ների. կա 1 զոհ, 1 վիրավոր. ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, բախվել է կայանված Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա անչափահաս ուղևորին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, այդ թվում՝ մահացածի, և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը