Սմարթֆոնների հայտնի արտադրողը հրաժարվել է ապրանքանիշից
Սմարթֆոնների հայտնի արտադրող, չինական Xiaomi ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ հրաժարվել է իր Mi ապրանքանիշից։ Արդեն թողարկված սմարթֆոնները վերանվանվել են, ասվում է xiaomiui-ի Twitter-յան էջում։
Աղբյուրը հրապարակել է Mi Cloud հավելվածի նոր տարբերակը։ My Devices բաժնում նշվում են սմարթֆոնների նոր անունները: Օրինակ, Xiaomi Mi 10 Pro-ն այժմ կոչվում է Xiaomi 10 Pro, իսկ Xiaomi Mi 9-ը վերանվանվել է Xiaomi 9:
Այնուամենայնիվ, ընկերության պաշտոնական կայքերում նախկինում թողարկված սմարթֆոնները առայժմ օգտագործում են Mi ապրանքանիշը:
Ապրանքանիշից հրաժարվելու ծրագրերի մասին հայտնի էր դարձել օգոստոսին։ Շուկա են դուրս եկել այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Xiaomi Mix 4-ը, Xiaomi 11T-ը և Xiaomi 11 Lite 5G NE-ն: Նրանք բոլորը զրկվել են անվան մեջ Mi-ից:
Xiaomi-ում որոշումը բացատրել են օգտատերերի մոտ ճիշտ ասոցիացիա ստեղծելու ցանկությամբ։ Որպեսզի նրանց սմարթֆոնները և այլ ապրանքները ընկալվեն միայն Xiaomi ապրանքանիշով, այլ ոչ թե Mi-ով։

Աղբյուրը՝ news.am