Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ ՍտեփանԴանիելյանիհետ
–Վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ակտիվություն է նկատվում։ Այսօր էլ ՌԴ ԱԳ նախարարը հանդիպելու է ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի հետ և քննարկելու է ԼՂ հիմնախնդիրը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը։
–Իմ կարծիքով ակտիվությունը պայմանավորված է մեծ տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերով: Շատ մեծ փոփոխություններ են կատարվում: Այնպիսի տպավորություն է, որ Մեծ Մերձավոր Արևելքի նոր քարտեզ է գծվում: Ինչպիսին կլինի այն՝ որոշում են ոչ միայն մեծ տերությունները: Եթե պատկերավոր լեզվով՝ նորաձևության տերմինալոգիայով ասենք, եթե մեծ տերությունները որոշում են զարգացման փիլիսոփայությունը, ապա փոքր երկրները կարող են նյուանսների վրա ազդել, ասենք՝ նոր վերնաշապիկները կունենան կլո՞ր օձիքներ, թե՞ քառակուսի: Ղարաբաղի և մյուս խնդիրները նույնպես այդ ոլորտից են: Ենթադրենք՝ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը պետք է բացվի, Ղարաբաղն ո՞ւմը կլինի՝ մեծ տերություններին կարող է այլևս չհետաքրքրել. դա կախված կլինի, թե կոնկրետ կոնֆլիկտի կողմերն ինչպիսի քաղաքականություն են վարել: Այսինքն, աշխարհում ինչ էլ կատարվի, մեր խնդիրների զգալի մասը կախված է մեզանից:
–Հնարավոր համարո՞ւմ եք, որ մոտ ապագայում ԼՂ–ի հակամարտության վերաբերյալ ճանապարհային քարտեզ ստորագրվի։
–Չե՛մ կարծում: Ներկա պահին Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջման չեն գնա, որովհետև փոխզիջման տարբերակ չկա, այլ հարց է, որ մի դեկլարատիվ փաստաթուղթ ստորագրվի, որի հիման վրա տարածաշրջան խաղաղապահներ մուտք գործեն, դա արդեն լրիվ այլ խնդիր է: Այս առումով ռուսների ու ամերիկացիների համագործակցությունն արդեն կարող է չափազանց լուրջ ազդեցություն ունենալ ստատուս քվոյի, ես կասեի՝ մեծ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության վրա:
–Թեև ՀՀ իշխանության ներկայացուցիչները մինչև Լավրովի այցը պնդում էին, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար ոչ մի պատվիրակություն էլ չեն կազմելու, և դրա մասին խոսելն անգամ ծիծաղելի է, սակայն երբ ՌԴ արտգործնախարարն իր հետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը բերեց՝ կոչ անելով ԼՂ–ի հարցում պայմանավորվածության հասնել, իշխանությունը հայտնեց կոալիցիայի աշխատանքային խումբ կազմելու մասին։ Արդյոք ղարաբաղյան հարցում ինչ–որ զարգացումնե՞ր են սպասվում, և ընդդիմության հենարանն ունենալու համար չէ՞, որ Սերժ Սարգսյանը մտափոխվեց պատվիրակության հարցում։
–Չեմ կարծում, որ «երկխոսությունը» կապված է արտաքին քաղաքականության հետ: Հնարավոր է, որ փորձ արվի ցույց տալ, որ ներքաղաքական վիճակը հանգիստ է, սակայն համագործակցության մասին պայմանավորվածությունները հաստատ մինչև Լավրովի այցն էին կայացած:
–Աշխատանքային խումբ ստեղծելն ի՞նչ նպատակ է հետապնդում։
–Կարծում եմ՝ դա PR նշանակություն ունի, որը Սերժ Սարգսյանը կօգտագործի իր շրջապատը սանձելու, իսկ Տեր-Պետրոսյանը՝ Կոնգրեսի մրցակիցներին լուսանցքից դուրս հանելու համար:
Ստեփան Դանիելյան
Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը