Ալիևը բացեց Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանը»․ գինը՝ Սյունիքն է
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ Միշելի միջնորդությամբ տեղի ունենալիք հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Սյունիքում Ադրբեջանի ստանալիք ճանապարհը պետք է համարժեք լինի Լաչինի միջանցքին։ Այսինքն՝ ադրբեջանական բեռնատարները և այլ տրանսպորտային միջոցները պետք է առանց ՀՀ մաքսակետի հատեն Հայաստանի սահմանը։ Հակառակ դեպքում Ալիևը սպառնում է մաքսակետ դնել Լաչինում։
Ալիևը փաստացի ոչ միայն Սյունիքի միջանցքն է ուզում, այլ պատրաստվում է Հայաստանը դարձնել թուրք–ադրբեջանական զույգի «պռախադնոյ դվոռ»՝ հետագայում այն ամբողջությամբ կլանելու և վերացնելու նպատակով։ Նա բռնել է Նիկոլի «ժատին» ու պահանջը պահանջի հետևից է դնում։
Եթե Նիկոլը համաձայնի Ալիևի պահանջներին, ապա կստացվի, որ հերթական անգամ էր ստում, երբ հայտարարում էր, որ Ադրբեջանին ճանապարհ է տալու, բայց մաքսակետով ու միջանցքային տրամաբանություն չի լինելու։ Իսկ եթե Նիկոլը չհամաձայնի, ապա կստացվի, որ իր քարոզած «խաղաղության դարաշրջանը» և «բաց կոմունիկացիաներով դեպի պայծառ ապագա» թեզերը փլվում են։ Երկու դեպքում էլ Նիկոլը զրոյանում է, նրա լեգիտիմությունը ոչնչացվում է ամբողջությամբ, քանզի եթե մի պահ ընդունենք, որ նրա օգտին քվեարկողը դա արել է հենց այդ «դարաշրջանի» ու «բաց կոմունիկացիաների» համար, ապա հիմա դրանք չեն ստացվում։ Ուստի՝ Նիկոլը լեգիտիմ չէ։
Հարցն այն չէ, որ պետք է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ պահել սահմանը։ Հարցն այն է, որ Նիկոլը չի կարող բաց սահմանի թեմայով բանակցել, քանզի «հարբած ծաղրածու» որակված մարդն ինչպե՞ս կարող է բանակցել այդ որակումը տվողի հետ։
Ինչպե՞ս կարող է պարտության խորհրդանիշը բանակցել Հայաստանի ու Արցախի շահերի համար։ Ինչպե՞ս կարող է դատարկ ու անգրագետ մարդը մեր երկրի շահն առաջ տանել, նույնիսկ եթե շատ ցանկանա։
Մի խոսքով, Նիկոլը լեգիտիմ չէ և պետք է հեռացվի։ Նիկոլը պետք է հեռացվի, որ Հայաստանը մնա։

Պետրոս Ալեքսանյան