Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը (տեսանյութ)
Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
Այս հանդիպմանը նախորդել էին Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Իլհամ Ալիևի առանձնազրույցները Շառլ Միշելի հետ:
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։
Նաև պայմանավորվեցինք շարունակել շփումները»,-գրել է Փաշինյանը։