Լրահոս

14.12.2021 20:33


Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք 4-5 բալ  ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 15:31-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում` Շորժա, Արտանիշ, Դրախտիկ, Հաղարծին և Գանձաքար գյուղերում` 3-4 բալ, Իջևան, Ճամբարակ, Հրազդան և Գավառ քաղաքներում՝ 3 բալ, Սևան և Աբովյան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը