«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ
Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է, որ օդանավի մեջ մոռացել է ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 180000 ռուսական ռուբլի: Ինչպես տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից, ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օդանավում գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին:
«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,-հայտնում են օդանավակայանից: