Դանակահարություն Երևանում. սուպերմարկետի 24-ամյա աշխատակիցը կրծքավանդակի ձախ մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում:
Բժիշկների շնորհիվ հնարավոր եղել նրա կյանքը փրկել:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից, 24-ամյա Նարեկ Բ.-ն է, ում դանակի 2 հարված է պատճառվել:
Այս պաին պարզվում է, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: