Քաղաքական

14.12.2021 15:52


Քա՞նի ղեկավար են փոխել պետական կառույցները Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա

Քա՞նի ղեկավար են փոխել պետական կառույցները Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ, որում ի թիվս այլ ուղղություններում մեղավորներ փնտրելու, նաև գրում էր․ «․․․մեր առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, և հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ»:

Նիկոլ Փաշինյանին մեղադրում են բոլոր ժամանակների ամենավատ կադրերով պետական համակարգը համալրելու մեջ։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության արդյունքում Հայաստանում բոլոր ոլորտներն անկում են ապրում, որոշ ոլորտներ քայքայվել են, որոշ կառույցների գործունեությունը պարզապես այս վիճակով դարձել է անիմաստ։ Բացի այդ, կառավարությունը գործել է կառուցվածքային խիստ անկայունության պայմաններում, փոփոխվել են նախարարություններ՝ կրճատվելով, հետագայում ավելանալով, չկա կառավարության որևէ մարմին, որ 2018 թվականից հետո մի քանի ղեկավար չի փոխել, որոշ դեպքերում՝ մինչև 5 ղեկավար։

Ուստի երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է պետական ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակի մասին, անհրաժեշտ է հասկանալ՝ ինքը ի՞նչ է արել պետական ինստիտուտների կայացման համար, արդյո՞ք քիչ թե շատ կայացած ինստիտուտները չի քանդել իր կադրային սխալ քաղաքականությամբ։

Ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք, թե ՀՀ նախարարություններն ու վարչապետին ենթակա մարմինները վերջին 3 ու կես տարում քանի ղեկավար են փոխել։

Без названия

Без названия (1)

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը