Աշխարհ

14.12.2021 20:15


ԱՀԿ-ն հոսպիտալացումների և մահվան դեպքերի աճ է կանխատեսում՝ «Օմիկրոն» հիմնամանրէի պատճառով

ԱՀԿ-ն հոսպիտալացումների և մահվան դեպքերի աճ է կանխատեսում՝ «Օմիկրոն» հիմնամանրէի պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ հոսպիտալացումների և մահացության ցուցանիշները կաճեն՝ պայմանավորված կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ԱՀԿ հայտարարությունը:

«Ողջ աշխարհում մտահոգություն առաջացնող տեսակի հետ կապված հիվանդացության դեպքերի ավելացմանը զուգահեռ սպասում ենք հոսպիտալացման և նույնիսկ մահվան դեպքերի թվի մասին լուրերի»,-ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայում արձանագրվել էր «Օմիկրոն» հիմնամանրէիով վարակված հիվանդի մահվան առաջին դեպքը:

«Շատ երկրներ դեռևս հնարավորություն չունեն հետևողականորեն ուսումնասիրելու վարակման կամ մահվան դեպքերը, այդ իսկ պատճառով մահացության ցուցանիշի մասին տեղեկությունը դժվար կլինի ճիշտ ներկայացնել»,-ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

ԱՀԿ-ից հավելել են, որ «Օմիկրոն»-ով վարակվածների մասին հստակ պատկեր ստանալու համար հավելյալ տեղեկություններ են անհրաժեշտ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը